Մեր Մասին

Ֆրեդա Խորհրդատվական ընկերություն

"Ֆրեդա" ընկերությունը հիմնադրվել է 2004թ.-ին բաձրակարգ հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ մատուցելու առաքելությամբ:

Ընկերությունն իր գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրել է հետևյալ հիմնական սկզբունքները` իր հաճախորդներին լավագույնս ծառայելու համար`

- անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- գաղտնիության պահպանում,
- միայն որակյալ և ամբողջական ծառայությունների մատուցում,
- մասնագիտական պատասխանատվություն,
- երկարատև համագործակցություն մեր հաճախորդների հետ,
- մեր հաճախորդների կարիքների համար լավագույն լուծումների կիրառում:

Մենք մատուցում ենք միայն որակյալ խորհրդատվական ծառայություններ հարկային, մաքսային, իրավական,կառավարման և աշխատանքի իրավունքի ոլորտներում:

Մեր արհեստավարժ թիմը բաղկացած է իրենց մասնագիտացման ոլորտներում մեծ փորձ, խորը գիտելիքներ և լայն ճանաչում ունեցող մասնագետներից, որոնք շարունակաբար զարգացնում են իրենց մասնագիտական հմտություններն ու որակավորումը:

Աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման շնորհիվ մեր հաճախորդները օգտվում են համալիր բարձրակարգ ծառայություններից մատչելի գներով:

Համագործակցելով մեզ հետ` դուք ունենում եք ձեզ անհրաժեշտ ծառայությունները մատուցող մասնագետների մի ամբողջ թիմ, որը ի վիճակի է լուծել ձեր առջև ծառացած անգամ ամենաբարդ խնդիրները:

mask
author

Յուրաքանչյուր հաճախորդ կարիք ունի անհատական մոտեցման: Մենք պատրաստ և ի զորու ենք գտնել մեր յուրաքանչյուր հաճախորդի պահանջների և մեր ծառայությունների լավագույն հարաբերակցությունը` այսպիսով ապահովելով օպերատիվ, որակյալ և քիչ ծախսատար արդյունք:

Մենք աշխատում ենք այնպես, որ զերծ պահենք մեր գործընկերներին ցանկացած խնդրի առաջացումից:

Մեր աշխատանքի արդյունքն է խնդիրների բացակայությունը:

Արման Ավանեսյան